Ռեստորան

Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցի ռեստորանն իր բաց պատշգամբով նախատեսված է 200 հյուրի համար։ Հարմար է  ընտանեկան և  կորպորատիվ միջոցառումներ կազմակերպելու համար։ Հայկական, իտալական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակները Ձեր հավաքույթները կվերածեն իսկական տոնի, իսկ Ձեր հանգիստը՝ անմոռանալի և կատարյալ։

Նորակառույց Տեռասան, իր շարժական սահող լուսամուտներով, հրաշալի ինետիերով, շատ հաճելի վայր է բնությանը մոտ լինելու, դրսում, անտառի մեջ զգալու ու համեղագույն ճաշատեսակներ ընտանիքով և ընկերներով վայելելու համար:

Նախաճաշ՝ 9:00 - 11:00, ընթրիք՝ 19:00 - 21:00:

Ճաշի ժամերին և երեկոյան կարող եք պատվիրել նաև մեր բազմախոհանոց մենյույից: