Կացություն

Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցն առաջարկում է 46 ընդարձակ և լուսավոր սենյակներ՝ կոնֆորտ,դելյուքս և ընտանեկան, ինչպես նաև ներկայացուցչական լյուքս կարգի մեկ ապարտամենտ՝ 4 առանձին հարմարավետ սենյակներով։ Բացի հյուրանոցային համարներից առկա են նաև 13 հարմարավետ քոթեջներ՝ եվրովերանորոգման և ռետրո։ Հյուրանոցային սենյակների մեծամասնությունն ունի առանձին պատշգամբ: Սենյակներն ունեն ընդարձակ կահավորված հյուրասենյակ, առկա է հարթ էկրանով հեռուստացույց: Լոգարանում առկա են վարսահարդարիչ, հիգիենիկ և լոգանքի պարագաներ (լոգանքի գլխարկ, շամպուն, լոգանքի գել, օճառ): Ըստ պահանջի, կարող են տրամադրվել սափրվելու պարագաներ, ատամի խոզանակ, հողաթափեր եւ այլն: