Հյուրանոցի մասին - Պարկ Ռեզորթ Աղվերան

Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցային համալիրը գտնվում է Աղվերանի հեքիաթային անտառի գրկում՝ Երևանից ընդամենը 47 կմ հեռավորության վրա: Այն հրաշալի վայր է հիասքանչ բնությունը և մաքրամաքուր բյուրեղյա օդը վայելելու՝ տարվա ցանկացած եղանակին: Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հնարավորություններ և ծառայություններ՝ Ձեր ընտանիքի հանգստի, կորպորատիվ տարաբնույթ միջոցառումների կազմակերպման համար:

Բնակության պայմաններ

Կացության սույն կարգերը ընդհանրական են և կարող են տարբերվել՝ կախված սենյակի տիպից: Խնդրում ենք ստուգել սենյակի տիպի նկարագրությունը:

Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Ամրագրման չեղարկումը ժամանումից 24 և ավելի ժամ առաջ անվճար է: Ավելի ուշ չեղարկման կամ չժամանելու դեպքում գանձվում է առաջին օրվա վճարի չափով գումար՝ որպես փոխահատուցում:

Երեխաների տեղավորում և լրացուցիչ մահճակալների տրամադրում Մինչև 6 տարեկան երեխաների համար հյուրանոցում բնակվելն անվճար է, կարող է տրամադրվել մանկական մահճակալ:
Ընտանի կենդանիներ Ընտանի կենդանիներ չեն թույլատրվում բերել հյուրանոց:
Ընդունված վարկային քարտեր Maestro, Mastercard, Visa, AmEx, ArCa
Հավելյալ մահճակալ և սնունդ Ըստ պահանջի հավելյալ մահճակալի վճարի արժեքը կազմում է 12 000 ՀՀ դրամ

Կանոններ և պայմաններ

Ամրագրման ձևակերպումը բացարձակապես անվտանգ է: Բոլոր անձնական տվյալները գաղտնագրվում են, իսկ դրանց հաղորդումն ու մշակումը իրականացվում է ապահով ձևով: Անձնական տվյալները օգտագործվում են միայն ամրագրում կատարելու համար: