Հյուրանոցի մասին - Պարկ Ռեզորթ Աղվերան

About hotel image

Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցը հանդիսանում է Աղվերանի բնության գրկում գտնվող լավագույն հանգստյան համալիրներից մեկը՝ տեղակայված Երևանից ընդամենը 47 կմ հեռավորության վրա։ Հյուրանոցը իդեալական ընտրություն է ընտանեկան հանգստի, կորպորատիվ միջոցառումների, թիմբիլդինգների և հանգստյան օրերը անցկացնելու համար։

Գտնվելով հեքիաթային անտառի միջավայրում՝ հյուրերը կարող են վայելել մաքրամաքուր լեռնային օդը, խաղաղությունը և տարվա բոլոր եղանակներին համապատասխան ակտիվ և պասիվ հանգստի տարբերակներ։

Պարկ Ռեզորթ Աղվերանը առաջարկում է լայն հնարավորություններ՝ ինչպես անհատական հյուրերի, այնպես էլ մեծ խմբերի համար.

  • Հարմարավետ կեցություն մինչև 200 հյուրի համար՝ ընդարձակ սենյակներում և առանձնացված քոթեջներում
  • Ժամանակակից կոնֆերանս սրահներ մինչև 300 մասնակցի համար՝ սեմինարների և բիզնես միջոցառումների կազմակերպման նպատակով
  • Co-working տարածք՝ գործնական հանդիպումների և հեռավար աշխատանքի համար
  • Բար և բացօթյա տեռասա ռեստորան՝ հայկական և եվրոպական խոհանոցի բազմազան ճաշատեսակներով
  • Գերարագ Wi-Fi ինտերնետ ամբողջ տարածքում
  • Էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման կայաններ
  • Սեզոնային ժամանցի և ակտիվությունների լայն ընտրություն՝ նախատեսված ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար

Պարկ Ռեզորթ Աղվերանը համարվում է լավագույն ընտրություններից մեկը նրանց համար, ովքեր փնտրում են բնության մեջ գտնվող հանգստավայր Երևանին մոտ՝ համադրելով հարմարավետությունը, ծառայությունների բազմազանությունը և բարձրակարգ սպասարկումը։

Կեցության պայմանները

Կացության սույն կարգերը ընդհանրական են և կարող են տարբերվել՝ կախված սեզոնից: Խնդրում ենք ստուգել սենյակի նկարագրությունը՝ ըստ կատեգորիայի:

Մուտք 14:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Ամրագրման չեղարկումը ժամանումից 24 և ավելի ժամ առաջ անվճար է: Ավելի ուշ չեղարկման կամ չժամանելու դեպքում գանձվում է մեկ օրվա վճարի չափով գումար՝ որպես փոխահատուցում:

Երեխաների տեղավորում և լրացուցիչ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան 1 երեխայի կացությունն անվճար է, կարող է տրամադրվել մանկական մահճակալ:

Ընտանի կենդանիներ

Ընտանի կենդանիներ թույլատրվում են միայն քոթեջներում՝ հավելյալ վճարի դիմաց

Ընդունված վարկային քարտեր

Maestro, Mastercard, Visa, AmEx, ArCa

Հավելյալ մահճակալ և սնունդ

Ըստ հարցման կարող է տրամադրվել նաև լրացուցիչ մահճակալ՝ հավելավճարով

Կանոններ և պայմաններ

Ամրագրման ձևակերպումը բացարձակապես անվտանգ է: Բոլոր անձնական տվյալները գաղտնագրվում են, իսկ դրանց հաղորդումն ու մշակումը իրականացվում է ապահով ձևով: Անձնական տվյալները օգտագործվում են միայն ամրագրում կատարելու համար: