Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցն առաջարկում է 46 ընդարձակ և լուսավոր սենյակներ՝ Կոմֆորտ, Դելյուքս և Ընտանեկան, ինչպես նաև բարձրակարգ 4 Ապարտամենտներ՝ առանձին մասնաշենքով, առկա են առանձին պատշգամբներով սենյակներ: Բացի հյուրանոցային համարներից առաջարկում ենք 13 հարմարավետ քոթեջներ՝ իրենց կից տաղավարներով։ Սենյակներն ունեն ընդարձակ կահավորված հյուրասենյակ, առկա է հարթ էկրանով հեռուստացույց, փոքրիկ սառնարան, խոհանոցային հատված, իսկ քոթեջներում խոհանոց՝ պատրաստելու հնարավորությամբ : Լոգարանում առկա են վարսահարդարիչ, հիգիենիկ և լոգանքի պարագաներ (սրբիչներ, լոգանքի գլխարկ, շամպուն, լոգանքի գել, օճառ, հողաթափեր): Ըստ հարցման, կարող են տրամադրվել նաև սափրվելու պարագաներ, ատամի խոզանակ եւ այլն: