Ռեստորան

Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցի ռեստորանն իր Տեռասայով կարող է միաժամանակ սպասարկել 200 հյուրերի։ Նախաճաշն ու ընթրիքը մատուցվում են շվեդական սեղան տարբերակով, իսկ առաջարկվող բազմազանության մեջ յուրաքանչյուր հյուր կգտնի իր քիմքին հարմար ճաշատեսակ՝ անկախ սննդային նախընտրություններից։

Գուրմաններին սիրով առաջարկում ենք հատուկ ճաշացանկ մեր շեֆ-խոհարարի կողմից։

Ձեր միջոցառումների համար առաջարկում ենք աչքը շոյող յուրահատուկ ֆուրշետային մենյու, բանկետային մենյուներ՝ հայկական և եվրոպական համադամ ուտեստներով: