Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցն առաջարկում է վճարովի և անվճար տարատեսակ ծառայություններ թիմային խաղերի անցկացման, ընտանեկան ժամանցի և երեխաների առօրյան կազմակերպելու համար։
Երեկոյան ժամանցի համար կազմակերպվում են թեմատիկ երեկոներ խարույկի շուրջ, անուշահամ հյուրասիրություններ, կինոդիտումներ, սեղանի խաղեր։
Անտառի գրկում գտնվող մեր հյուրանոցը հիանալի վայր է առողջ ապրելակերպ վարելու և ռիթմիկ կյանքից մի պահ դադար առնելու համար։
Մեր բազմաֆունկցիոնալ կորտը՝ նախատեսված թենիսի և ֆուտբոլի համար, հարմար է պրոֆեսիանալ խաղերի, ինչպես նաև թիմային միջոցառումների կազմակերպման համար։
Սուր զգացողության սիրահարների առաջարկում ենք պարան-ատրակցիոն՝ ուժերը փորձելու և վախերը հաղթահարելու համար։