Կացություն - Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոց
Պարկ Ռեզորթ Աղվերան հյուրանոցն առաջարկում է 46 ընդարձակ և լուսավոր համարներ՝ Կոմֆորտ, Դելյուքս և Ընտանեկան կատեգորիաներով, ինչպես նաև 4 ապարտամենտներ՝ տեղակայված առանձին մասնաշենքում։
Հյուրանոցային համարներն ընդարձակ են, ունեն հարմարավետ հյուրասենյակ, հարթ էկրանով հեռուստացույց, փոքր սառնարան և խոհանոցային հատված։
Հյուրանոցային համալիրի տարածքում գործում են նաև 13 հարմարավետ քոթեջներ, որոնց կից կան տաղավարներ։ Քոթեջներում առկա է նաև խոհանոց՝ սնունդն ինքնուրույն պատրաստելու հնարավորությամբ։
Բոլոր համարների և քոթեջների լոգասենյակներում տրամադրվում են անհրաժեշտ հիգիենիկ և լոգանքի պարագաներ՝ սրբիչներ, լոգանքի գլխարկ, շամպուն, լոգանքի գել, օճառ, հողաթափեր և վարսահարդարիչ, ատամի խոզանակ ։
Պարկ Ռեզորթ Աղվերանում մենք հոգացել ենք այն ամենի մասին, ինչն անհրաժեշտ է հանգիստը հաճելի և անհոգ դարձնելու համար։
